ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.03.2019| 00:02
    Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.03.2019| 00:01
    Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: Ամեն:
  • ՈՒխտավորի աղոթք

    ՈՒխտավորի աղոթք

    22.03.2019| 00:22
    Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզնից։ Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր այն ամենը, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել։
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2019| 00:03
    Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես Քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր Քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր Քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից: Ամե՜ն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.03.2019| 00:02
    Աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ՝ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.03.2019| 00:05
    Մարիա՛մ, Մա՛յր Աստծո, որ անապական Քո ծննդյամբ Նախամոր երկունքը մեղմեցիր, բարեխոսի՛ր Միածին Որդուդ առջև, որ արձակի մեր մեղքերը, և աղաչի՛ր, որ փրկի մեզ փորձությունից: Ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.03.2019| 00:02
    Աստվա՛ծ իմ, երբ ես կորցնում եմ հույսս. օգնի՛ր ինձ հիշել, որ Քո սերն ավելի մեծ է, քան իմ հիասթափությունը, և Քո ծրագրերն իմ կյանքի հետ կապված ավելի լավն են, քան իմը: Ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.03.2019| 00:28
    Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր, աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.02.2019| 00:03
    Դու իմ Աստվածն ես, պիտի գոհություն մատուցեմ Քեզ, Դու իմ Աստվածն ես, պիտի մեծարեմ Քեզ: Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տե՛ր, քանզի լսեցիր ինձ և ինձ համար փրկություն եղար:
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.02.2019| 00:11
    Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր. ամեն: